Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Երկրին է մոտենում մագնիսական ուժեղ փոթորիկ. news.am

Երկրին է մոտենում մագնիսական ուժեղ փոթորիկ. news.am

Արեգակի մակերեւույթին սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հզոր բռնկումը պլազմայի հսկայական ամպի արտանետման պատճառ է դարձել: Այն շաժվում է 4 մլն կմ/ժ արագությամբ։ Ամպը Երիկիր կհասնի սեպտեմբերի 12-ի առավոտյան, հայտնում են ուսումնասիրողները։

 

Տիեզերական եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնի գիտնականները հայտնում են, որ նման հզոր բռնկման հետեւանքը կդառնա 2012թ.-ից հետո ամենախոշոր արեգակնային փոթորիկը։ Այս բռնկմանը ամենաբարձր աստիճանն է վերագրվել, սակայն հայտնի է, որ փոթորիկն իր էներգիայի մի մասը կկորցնի մինչեւ Երկրին մոտենալը, հայտնում է MixNews-ը։ Տիեզերական եղանակի կանխատեսման ամերիկյան կենտրոնի ղեկավար Թոմ Բերգերի խոսքով` մոլորակի բնակիչներն առանձնապես անհանգստանալու պատճառ չունեն, քանի որ մարդու համար վտանգավոր տարրների մեծամասնությունը կանցնի Երկրի կողքով:

 

Նաեւ չպետք է անհանգստանալ էլեկտրաէներգիայի հետ կապված զանգվածային խնդիրների պատճառով` չնայած որ ռադիոյի եւ արբանյակային կապի տատանումներ միանգամայն հավանական են: Կանխատեսվում են նաեւ որոշ տատանումներ մոլորակի մագնիսական դաշտում: Իրենց հերթին Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի NASA-ի մասնագետները նույնպես չեն բացառում մոլորակի կոմունիկացիոն եւ էներգետիկ համակարգերում զգալի խափանումների հնարավորությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ